Jump to content

Ֆիլ Նայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլ Նայթ
անգլ.՝ Philip Hampson
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 24, 1938(1938-02-24)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՊորտլենդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան, Սթենֆորդի համալսարան, Օրեգոնի պետական համալսարան, Cleveland High School? և Charles H. Lundquist College of Business?
ԵրկերCan Japanese Sports Shoes Do to German Sports Shoes What Japanese Cameras Did to German Cameras??
Մասնագիտությունգործարար, գրող, ձեռնարկատեր և բարեգործ
ԱշխատավայրASICS
Ծնողներհայր՝ William W. Knight?, մայր՝ Lota Cloy Hatfield?[3]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներԹրևիս Նայթ և Matthew Knight?
Կայքnikeinc.com
 Phil Knight Վիքիպահեստում

Ֆիլ Նայթ (անգլ.՝ Phil Knight, փետրվարի 24, 1938(1938-02-24)[1][2], Պորտլենդ), ամերիկացի բիզնեսմեն, Նայք ընկերության հիմնադիրներից մեկը, մագնատ, բարերար։ Օրեգոնի համալսարանի և Սթենֆորդի բիզնեսի դպրոցի շրջանավարտ է։ 2006 թվականին Սթենֆորդի բիզնեսի դպրոցի պատմության ընթացքում նրա կողմից կատարել է ամենամեծ նվիրատվությունը որպես մասնավոր անձ։ 2015 թվականի նոյեմբերին ըստ Ֆորբս ամսագրի աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում ճանաչվել է 15-րդը և նրա կարողությունը կազմել է 28,1 մլրդ․ դոլար։ 2016 թվականին տրամադրել է 400 միլիոն դոլար Սթենֆորդի կրթաթոշակների ծրագրին[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթը ծնվել է Պորտլենդում, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում։ Հայրը՝ Ուիլյամ Ու․ Նայթը մասնագիտությամբ իրավաբան էր, որ դարձել էր թերթի հրատարակիչ, մայրը՝ Լոթա Նայթն էր[5]։ Հաճախել է Քլեվելենդի ավագ դպրոց։ Ըստ մի աղբյուրի, «Երբ նրա հայրը հրաժարվել է նրան ամառային աշխատանք տրամադրել իր թերթի խմբագրությունում, համարելով, որ իր որդին պետք է գտնի այն ինքնուրույն, Ֆիլը գտնում է աշխատանք մրցակից Oregonian ամսագրում, որտեղ նա աշխատել է գիշերային հերթափոխում որպես սպորտային արդյունքները ամփոփող, ամեն առավոտ վազում էր տուն յոթ մղոն»[6]։ Նայթը ուսումը շարունակում է Օրեգոնի համալսարանը, որտեղ որպես միջին հեռավորության վազող, նրա անձնական լավագույն ցուցանիշը եղել է 10 մղոնը 4 րոպեում, և 1957 թ․, 1958 թ․ և 1959 թ․ ճանաչվել է հաղթող։ 1977 թվականին Բաուրմենի և Ջեոֆ Հոլիսթերի հետ հիմնադրվել է ամերիկյան վազորդների թիմ, որը կոչվում էր Athletics West[7]: Օրեգոնի համալսարանը ավարտելուց հետո նա զորակոչվել է զինվորական ծառայության։ Մի տարի ծառայելուց հետո նա ընդունվել է Սթենֆորդի բիզնեսի դպրոց, որն ավարտել է 1962 թվականին որպես դիպլոմավորված մագիստրոս[8]։

Կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթենֆորդի բիզնեսի դպրոցն ավարտելուց հետո նա շրջագայում է ամբողջ աշխարհով և Ճապոնիայում իմանում է Թայգր սպորտային կոշիկների բրենդի մասին, որը որոշում է տարածել ԱՄՆ-ում։ ԱՄՆ ժամանելուց հետո Նայթը սկսում է աշխատել որպես հաշվապահ Պորտլենդում։ Մոտ մի տարի հետո նա ստանում է Թայգրի առաջին նմուշները և ուղարկում է երկու զույգ սպորտային կոշիկներ իր մարզիչ Բիլ Բաուերմենին գնահատելու և վաճառելու նպատակով։ Ի զարմանս Նայթի, Բաուերմենը ոչ միայն բարձր գնահատեց կոշիկները, այն նաև առաջարկեց դառնալ գործընկերներ և զբաղվել դիզայներական գաղափարներով[9]։ 1964 թվականի հունվարի 25-ին նրանք ստեղծում են «Blue Ribbon Sports» ընկերությունը, որը հետագայում դարձավ Nike[10]: Սկզբնականում այն մասնագիտացել է սպորտային կոշիկների պատվերների ասիական երկրներում և դրանց ամերիկյան շուկայում հետագա վաճառքի վրա։ Նայթի ընկեր Ջեֆ Ձոնսոնը առաջարկում է ի պատիվ հունական թևավոր հաղթանակի աստվածուհու ընկերությունը անվանել Նայք[11] և 1971 թվականին ընդամենը 35 դոլարով Քերոլին Դեվիդսոնին պատվիրվեց ֆիրմայի «Swoosh" լոգոն, որը այժմ համարվում է ամենահզոր լոգոներից մեկը[12]։ Լոգոյի մասին Նայթը ասել է․ «Այն ինձ դուր չի գալիս, բայց կաշխատի հօգուտ ինձ»։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նայթը հանդիպել է իր կնոջը, Պենելոպե «Պեննի» Փարկսին այն ժամանակ, երբ նա աշխատում էր Պորտլանդի պետական համալսարանում։ Նրանք ամուսնացել են 1968 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ապրում են իրենց առանձնատանը Լա Քուինթայում, Կալիֆորնիայում։ Նրանց որդին Մեթյու Նայթը մահացել է 34 տարեկան հասկում 2004 թվականի մայիսի 23-ին սրտի կաթվածից Սալվադորում Իլափոնգո լճում սուզվելու ժամանակ։ Մարզադահլիճը[13], որը բացվել է 2011 թվականին անվանվել է նրա պատվին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
  4. Stanley, Alessandra (2016 թ․ փետրվարի 24). «Philip Knight of Nike to Give $400 Million to Stanford Scholars». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Սթենֆորդի ամսագիր 28․05․2008թ․». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 4-ին.
  6. people.com/
  7. Athletics West -ի ստեղծման պատմությունը/
  8. Krentzman, Jackie (1997). «The Force Behind the Nike Empire». Stanford Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 28-ին.
  9. NIKE -ի ստեղծման պատմություն
  10. «History & Heritage». Nike, Inc. Nike. 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 19-ին.
  11. NIKE -ի ստեղծման պատմությունից
  12. Ինչ է նշանակում NIKe-ի լոգոն
  13. Matthew Knight Arena

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլ Նայթ» հոդվածին։